Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանի ապրիլի 1-ի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մանկապարտեզներում որոշակի վերահսկողական գործիքների կիրառմանը։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ, բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի համար։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում ստեղծված են երեխաների համար բարենպաստ միջավայր։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին սոցիալական ցանցում տարածվել էին տեսանյութեր, որտեղ դաստիարակները բռնության էին ենթարկում երեխաներին։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է մասնավոր մանկապարտեզի դաստիարակը հարվածում երեխայի դեմքին։ Մյուսում լսվում է, թե ինչպես են
բղավում երեխաների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։