Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Այսօր Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ:

Կողմերի համատեղ որոշմամբ Շիրակ Պողոսյանն ու Սուսաննա Մարտիրոսյանը ընտրվել են փոխնախագահներ, իսկ Հովհաննես Գևորգյանը՝ քարտուղար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները:

Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ։ Համայնքն իր լիազորությունների շրջանակում կաջակցի առկա խնդիրների լուծմանը»,- գրել է Փամբուխչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել