«Եկեք տղամարդավարի խոստովանենք, որ ձեզ ոչ ոք թույլ չի տալիս ևս մեկ ձող վերցնել և գնալ «Սև» լճում խփել»․ Արթուր Խաչատրյան

Այսօր՝ ապրիլի 30-ին՝ ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է լինի խաղաղ պայմաններում՝ առանց ուժի սպառնալիքի․

«Եկեք տղամարդավարի խոստովանենք, որ ձեզ պարտադրում են այդ գիծը և ձեզ ոչ ոք թույլ չի տալիս ևս մեկ ձող վերցնել և գնալ «Սև» լճում խփել, որովհետև դուք ադրբեջանական օրակարգով եք շարժվում։ Ձեր ելույթներից մեկի ժամանակ ասացիք՝ Հռոմի սենատում կար մեկը, ով միշտ իր ելույթը վերջացնում էր՝  Կարթագենը պետք է ոչնչանա։ Հիշեցնեմ Ձեզ, որ Կարթագենը ոչնչացել է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել