«Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել»․ ԱԺ փոխնախագահ

Այսօր՝ ապրիլի 30-ին՝ ԱԺ նիստի ընթացքում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածությունից․ «Վեջերս՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմաթիի հռչակագիրը․ ինչ է դա ենթադրում, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀՄ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին՝ 1991թ․-ի դրությամբ։ Հարց տանք՝ ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել, պատասխանը հետևյալն է՝ որովհետև Ադրբեջանը ուզում էր որպեսզի Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, կամ լինի լղոզված և գործի ուժեղի իրավունքը․ ում զորքը որտեղ կարող է կանգնել՝ այնտեղ էլ իր սահմաններն են»։

Նրա հավելմամբ՝ ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս ուզում էր, որ բոլորս նույն տրամաբանությունը որդեգրենք․

«Ինձ համար տարօրինակ է՝ ինչու է մեր ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացման վրա։ Երբ մեր ընդդիմությունը ԱԺ է բերում նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է սահմանազատման հիմքը ընդունվի 1993 թվականի շփման գիծը, դա նշանակում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերն ու քարտեզները, այլ շփման գիծը։ Շփման գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել է՝ կանգնել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել