Ի՞նչ կարգով է փորձագետը հարցաքննվում դատարանում

Փորձագետի կողմից եզրակացությունը հրապարակելուց հետո նրան կարող են տրվել հարցեր` եզրակացությունը պարզելու կամ լրացնելու համար:

Փորձագետին առաջին հերթին հարցաքննում է այն անձը, որի միջնորդությամբ նշանակվել է փորձաքննությունը, ապա` այդ կողմում հանդես եկող այլ անձինք, այնուհետև` հակառակ կողմի ներկայացուցիչները և դատարանը:

Եթե փորձաքննությունը կատարվել է կողմերի միջև համաձայնությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, փորձագետին սկզբից հարցաքննում է մեղադրանքի կողմը, ապա` պաշտպանության կողմը, այնուհետև` դատարանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել