ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ ԱԺ չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն, ինչպես նաև անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը պատրաստվում են հանդես գալ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ` կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու առաջարկով: Նախաձեռնողները պատրաստվում են վաղը ստորագրահավաք կազմակերպել:
Տեսանյութը՝ parliamentmonitoring.am-ի
Իրավաբան.net