Պարզվեց, բանակը չգիտեր կողմնորոշվել. Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի մասին

Այստեղ խոսք գնաց առաջնորդության մասին, ինչո՞ւմն է քաղաքական առաջնորդության ամենամեծ իմաստը ու էությունը. Որ փոփոխվող աշխարհում ադապտացնես այն երկիրը, որը առաջնորդում ես։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ մեր մեծագույն խնդիրն այն է, որ 1994 թվականի հրադադարը հաստատվել է, բայց դրանից հետո աշխարհը փոխվել է, իսկ մենք չենք փոխվել, մենք բոլոր առումներով մնացել ենք 1994 թվին:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված  խնդիրներին՝ նշել է, թե իր ընկալմամբ որն է ամենամեծ խնդիրը եղել։ «Ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ, պարզվեց, բանակը չգիտեր կողմնորոշվել: Հա, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք, չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ որակի հետ կապված շատ լուրջ մսխում է տեղի ունենում։ Նա հայտարարեց, թե մարդիկ իրեն ասում են, որ պետական համակարգը չի աշխատում. «Սա էլ նրանից է, որ որակավորման խնդիր կա»,- նշեց Փաշինյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել