Մեզ 30 տարի «մեշոկի» նման շպրտել են էս կողմից էն կողմ, էն կողմից` էս կողմ. Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 14 թ.-ից հետո կոնֆլիկտի մեջ էին, իսկ 22 թվականից հետո պատերազմի մեջ են։ Ինչպիսի մեծ նորություն եմ ասում։ Այս մասին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա կառավարության կատարողականի ներկայացումը եզրափակող ելույթի ժամանակ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը ու անվանեց այն «աշխարաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա»։

«ԵԱՀԿ Մինսկի խումբն էդ ինչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի վրա։ Այսինքն մտածում էիք, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համանախագահներտ շահերը այնպես են համընկնում, որ հեսա գալու էին այնպես են անելու,այնպես են անելո՞ւ։ Կներեք, բայց մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էս կողմ, էն կողմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ պնդելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին այլ բան էր ասում, այլ բան անում։

Վարչապետը իր ելույթում նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները Հայաստանին այլ բան էին ասում, բայց այլ բաներ էին անում։

«Մենք ուզում ենք ասենք` հլը մի րոպե, ընկերներ, էստեղ երկիր կա, էստեղ կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա»,– եզրափակեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել