ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության քննադատություններին, թե ՀՀ կառավարությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․
«Մենք իրականում ՀՀ տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։ Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Հայաստանն այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով»,- ասել է նա։
Նա նաև նշեց, որ ընդդիմադիրների ելույթներում կային շատ հարցեր, որոնց մասով, այնուամենայնիվ, կոնկրետ հանձնարարականներ է տվել նախարարներին։