Հայեցակարգային մակարդակով է դեռևս հարցը քննարկվել․ փոխվարչապետը՝ բեռնափոխադրումներ իրականացնող ավիացիոն ռեսուրսների մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ասելով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում և ինչ հեռանկարներ կան «Կարգո» ավիացիա բեռնափոխադրումներ իրականացնող ավիացիոն մեր ռեսուրսներն ավելացնելու ուղղությամբ։

Փոխվարչապետն ընդգծեց՝ հարցը ռազմավարական նշանակություն ունի, մասնավորապես, հաշվի առնելով, որ կարբոտերմինալը նույնիսկ բավարար ծանրաբեռված չէ, այսինքն՝ կարբոտերմինալի ավելի մեծ ռեսուրս կա, քան այս պահին օգտագործվում է։

Նա նշեց, որ հայեցակարգային մակարդակով է դեռևս հարցը քննարկվում։

«Ասել, որ կոնկրետ մոդելավորված ձև ունենք, թե ինչպես կարելի է դա կարելի է կազմակերպել, ոչ, բայց ցանկացած հնարավոր խթան պետության կողմից, որը կնպաստի, որպեսզի մասնավոր հատվածը «Կարգո» ավիափոխադրումներ իրականացնի, վստահ եմ, որ մենք կխթանենք»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել