Քաղաքացին փորձել է 2 օր առաջ մեկնել «Զվարթնոցից»․ Փաշինյանը ՌԴ քաղաքացու առևանգման լուրերի մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը հարց ուղղեց Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինի առևանգման և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու լուրերի մասին։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարողացել է պարզել այն, որ քաղաքացին 2 օր առաջ փորձել է Զվարթնոց օդնավակայանից մեկնել, քանի որ հետախուզում է հայտարարված եղել և նրան թույլ չի տրվել, հանձնվել է ոստիկանությանը։

«Ոստիկանությունը, քանի որ հետախուզումը կալանքով չի եղել, ինչ-որ պրոցեդուրայից հետո մարդուն ազատ է արձակել, որից հետո հիմա մենք փորձում ենք պարզել իր գտնվելու վայրը»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել