Ալեն Սիմոնյանը սարկազմով շնորհակալություն հայտնեց ընդդիմադիրներին

Խորհրդարանում մեկնարկում է ԱԺ-Կառավարությունը հարցուպատասխանը։ Ալեն Սիմոնյանը տեսնելով, որ ընդդիմադիր պատգամավորները դահլիճում չեն՝ նշեց․ «Չգիտեմ՝ ցավոք, թե ի ուրախություն, մեր ընդդիմադիր գործընկերները թե ասելիքի բացակայության, թե օրակարգի բացակայության պատճառով այսօր դահլիճում չեն։ Չնայած, նենց չի, որ դահլիճում են լինում, ինչ-որ ասելիք կամ օրակարգ կա, բայց այնուամենայնիվ, իրենց ընտրությունն է»։

Նա սարկազմով շնորհակալություն հայտնեց նրանց «իրենց աշխատանքի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել