«Փաշինյանի այսօրվա ելույթը հայոց պետականության բովանդակային-գաղափարական գնդակահարումն է»․ էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատաքննությունից առաջ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ եկել է իշխանության, մանավանդ 2021 թվականից հետո, ապացուցում է, որ Հայաստան պետք է չլինի, «որ ադրբեջանցիք ինչ արել են, ճիշտ են արել այս 30 տարում, մենք ինչ արել ենք, սխալ ենք արել»։

Նա կոչ արեց և՛ լրատվամիջոցներին, և՛ քաղաքական ուժերին, և՛ գործիչներին կենտրոնանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործում, ոչ թե մեկը մյուսին «մեղավորելու»։

«Եթե հոկտեմբերի 27-ը հայոց պետականության լիդերների ֆիզիկական գնդակահարումն էր, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը հայոց պետականության բովանդակային-գաղափարական գնդակահարումն է»,-ասաց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել