Աստված մեր վերջին հույսը չի, միակ հույսն է․ Շուշան Պետրոսյան

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանի գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանի բակում, ի թիվս այլ աջակիցների, ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը․ «Աստված մեր վերջին հույսը չէ, միակ հույսն է։ Այս անարդարությունը չի կարող այսքան շարունակվել։ Հուսանք, որ իմ ընկեր Արմեն Աշոտյանին կտեսնեմ ազատության մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ազգային  ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հակակոռուպցիոն դատարանին են ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնեն պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել