Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (ապրիլի 9, 2024) –  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում») հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Նպատակն է հնարավորություն ընձեռել նրանց՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը: 

Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:  

Հայաստանյան դասընթացի լեզուն հայերենն է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր:

Կազմակերպիչներն ապահովում են մասնակիցների կեցությունը, սնունդը, տեղափոխումը ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում, մուտքը  նախատեսված վայրեր ու հաստատություններ:

Ծրագրին հնարավոր է դիմել մինչ մայիսի 16-ը՝ այցելելով հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հարցեր ունենալու դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:

Մամլոյ հաղորդագրութիւն

Կապի համար` Ամալեայ Կարապետեան

Ել. հասցէ` [email protected] 

Կայք` http://diaspora.gov.am/hy 

Մեկնարկած Է «Սփիւռքի Երիտասարդ Դեսպան» Ծրագրի

Յայտերու Ընդունումը

ԵՐԵՒԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (9 ապրիլ, 2024) –  ՀՀ սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակը կը շարունակէ իրականացնել «Սփիւռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը («Սփիւռքի երիտասարդ առաջնորդներու վերապատրաստում»), որուն այս տարի կրնան մասնակցիլ ինչպէս համայնքին մէջ աշխոյժ, այնպէս ալ իրենց գործունէութիւնը նոր սկսած 20-35 տարեկան սփիւռքահայ երիտասարդներ:  Ծրագիրը նպատակ ունի հնարաւորութիւն ընձեռել անոնց` ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, ընկերային, տնտեսական եւ այլ խնդիրներու մասին, աջակցիլ համայնքային կեանքին մէջ անոնց առաւել ներգրաւման ու գործունէութեան արդիւնաւէտութեան բարձացման` նոր գիտելիքներու, հմտութիւններու, գործնական նոր կապերու ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի եւ Սփիւռքի տարբեր համայնքներու երիտասարդներու միջեւ համագործակցութեան ձեւաւորման ու զարգացման: 

Ծրագիրը մէկամեայ է. կ՛ընդգրկէ 2024թ. սեպտեմբերէն մինչեւ 2025թ. օգոստոս ինկած ժամանակահատուածը եւ կ՛ընթանայ երկու փուլով:  Հայաստանի մէջ կ’իրականացուի 15-օրեայ դասընթացք` 2024 թուականի սեպտեմբեր 22-էն հոկտեմբեր 7, մնացեալ ժամանակահատուածը իւրաքանչիւր մասնակից ծրագիրով նախատեսուած աշխատանքներ կ’իրականացնէ իր համայնքին մէջ:  

Հայաստանեան դասընթացքի լեզուն հայերէնն է: Այն ունի տեսական եւ գործնական բնոյթ: Կը ներառէ դասախօսութիւններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպէս նաեւ այցելութիւններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգեւոր կառոյցներ եւ յիշատակի վայրեր, Հայաստանի մարզեր:

Կազմակերպիչները կ՛ապահովեն մասնակիցներու կեցութիւնը, սնունդը, տեղափոխումը ծրագրի հայաստանեան հատուածի ծիրէն ներս, մուտքը նախատեսուած վայրեր ու հաստատութիւններ:

Ծրագիրը կ՛իրականացուի ՀՀ կառավարութեան եւ «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի ֆինանսաւորմամբ:

Ծրագրին հնարաւոր է դիմել մինչեւ մայիս 16` այցելելով հետեւեալ յղումը` http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador:

Հարցեր ունենալու պարագային անհրաժեշտ է կապ հաստատել [email protected] ելեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 եւ (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախօսահամարներուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել