ՊԵԿ-ը նոր համակարգ է ներդրել․ տնտեսվարողներին հորդորում են ավելի ուշադիր լինել
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգը։
Դրա գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։
Համակարգը գործարկվել է մարտից։
Մանրամասները՝ տեսանյութում։