Կազանի ֆիթնես ակումբներից մեկի լողավազանում երեխա է խեղդվել, քրեական գործ է հարուցվել, հայտնում է Թաթարստանի դատախազությունը։
«Նախնական տեղեկություններով՝ Կազանի Սովետսկի շրջանի ֆիթնես ակումբներից մեկի լողավազանում յոթ տարեկան երեխա է խեղդվել, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել, դեպքի վայր է մեկնել վերահսկիչ մարմնի ներկայացուցիչը՝ դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Դատախազության նախաձեռնությամբ քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման դեպքի առթիվ։