ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը իր վշտակցությունն է հայտնել Կոպիրկինին 137 խաղաղ մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ

Մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլի» վրա իրականացված ահաբեկչական հարձակման առիթով ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում էր:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը պատվիրակությունն իր վշտակցությունն է հայտնել 137 խաղաղ մարդու կյանք խլած, հարյուրավորների հաշմանդամ դարձրած ազգայնական-ֆաշիստական ուժերի զազրելի ձեռնարկի կապակցությամբ, նշել, որ այն ոչ մի արդարացում չունի:

Պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել, պատուհասածի կապակցությամբ համապատասխան գրառում թողել դեսպանատանը բացված սգո մատյանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել