«Այո, նրանք ԱԺԲ խմբավորման անդամներ են եղել»․ Սարգսյանը՝ Նոր Նորքի ոստիկանության բաժնում տեղի ունեցած դեպքի մասին

Ազգային ժողովի բակում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մարտի 24-ին Նոր նորքի ոստիկանության բաժնում տեղի ունեցած դեպքի հետ կապված վերահաստատեց՝ երեք հոգի են եղել, նրանց անվան առաջին տառերն են միայն հրապարակվել, և այժմ էլ ըստ նախնական տվյալների, նրանք ԱԺԲ խմբավորման կամ կառույցի անդամներ են։

Հարցին՝ նման դեպքերի հետ կապված վերահսկողություն կա՞, թե ոչ, Սարգսյանը պատասխանեց՝ ոստիկանությունը մշտապես իրականացնում է կանխման գործողություններ։

«Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել էր, տեղափոխվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ և հետո ազատ են արձակվել։ Ցանկացած օպերատիվ տվյալ պետք է իրացվի, ճշտվի»,-նշեց նա։

Հարցին, թե ինչ նպատակով է Ոսկեպար մեկնող քաղաքացիներին ոստիկանություն տարվել, կրկնեց՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով, նրանք ազատ են Ոսկեպար գնալու համար․ ոսստիկանությունն ընդամենը վնասազերծել է նշված տղամարդկանց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել