ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե Հայաստանում նախատեսվում է նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։
«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։
Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ ծրագրված է թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։