Վարժական հավաքների ծանուցումը՝ հրապարակային․ նոր նախագիծ է քննարկվում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումը կդառնա առցանց։

Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։

Իսկ փոփոխությամբ՝ եթե չհաջողվի ուղիղ փոխանցել մարդուն, նրա էլեկտրոնային հասցեով ծանուցումը կուղարկեն։ Եթե այս տարբերակով էլ չներկայանա զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում պարզապես կհրապարակեն այդ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել