Վթարային ջրանջատում Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 21-ին ժամը 16:00-20:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Հր.Քոչար 1-25 շենքերի, Կիևյան, Օրբելի փողոցների, Բարբյուս 63-67 կենտ համարի շենքերի, Սևոստոպոլյան փողոցի, Կիևյան 2 Նրբանցքի, Մարշալ Բաղրամյանի 58-85 շենքերի, Ավետ Ավետիսյան, Սունդուկյան, Աղբյուր Սերոբ, Վ.Համբարձումյան, Սոսե փողոցների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

Մարտի 21-ին ժամը 16:30-23:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արզնի գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել