Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի փոխվարչապետի հետ

Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ:

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել