Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար առաջարկվել է Օքսանա Դիլբանդյանի թեկնածությունը

Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար առաջարկվել է Օքսանա Դիլբանդյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհրդի մարտի 20-ի որոշման մեջ ասվում է։

«2024 թվականի մարտի 20-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը` որոշում է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Օքսանա Սամվելի Դիլբանդյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Օքսանա Սամվելի Դիլբանդյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել