Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

«Հոգեշնորհ Տ․ Ղուկաս աբեղա Հոխանյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը և Տ․ Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ Իրաքի Հայոց թեմում։

Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել