«ԲԴԽ-ի պատրաստ ֆիլմը խնդրահարույց չէ, դա ընդամենը գործերի ամփոփում է եղել»․ Մեսրոպ Մակյան

Դատավոր Մեսրոպ Մակյանը դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե կա՞ իր հեռախոսում այնպիսի մի գրագրություն կոլեգաների հետ, որը եթե հրապարակվի, ինքն անհարմար վիճակում կգտնվի, պատասխանեց, որ ինքը հեռախոսը ստուգելու որևէ անհրաժեշտություն չունի։

Իշխանություններին հայհոյանքների կամ քննադատության ենթարկելու, դրանց հրապարակման վերաբերյալ նա նշեց, որ երբևէ նման վարքագիծ իրեն թույլ չի տա որևէ մեկի հանդեպ՝ կլինի դա իշխանություն, ընդդիմություն, թե հասարակ քաղաքացի․ «Դա չի բխում նաև որևէ քաղաքացու, առավել ևս՝ դատավորի վարքագծից»։

«Եթե նայելու լինենք դատական իշխանությունների տարվա ամփոփումները, ապա կտեսնեք, որ, օրինակ, արդարացումների քանակը գնալով աճում է, իսկ դա բացառվում է, եթե լինեին նման ճնշումներ»,-նշել է դատավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել