«32 տարի է՝ համակարգում եմ, ճնշում չեմ զգացել»․ Սերժիկ Ավետիսյան

Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում խոսել է մի քանի դատավորների հրաժարականներին։ Դատավորները, ըստ մամուլի, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ներքին նամակագրության բովանդակության, քաղաքական իշխանության վերաբերյալ կոշտ գնահատականների պատճառով։

Հարցին, թե կա՞ իր հեռախոսում այնպիսի մի գրագրություն կոլեգաների հետ, որը եթե հրապարակվի, ինքն անհարմար վիճակում կհայտնվի, Ավետիսյանը պատասխանեց, որ ոչինչ չի կարող ասել՝ արդյոք հրապարակված տեղեկությունը ճիշտ է։

Քաղաքական ճնշման վերաբերյալ Ավետիսյանը պատասխանեց․ «32 տարի է՝ համակարգում եմ, ճնշում չեմ զգացել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել