Հայաստանն արտահանձնել է Չինաստանում հետախուզվող անձին

Հայաստանն արտահանձնել է Չինաստանում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և Ս.Վ.-ն հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունից տեղեկացնում են, որ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 18-ին։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին։ Նա Չինաստանի իրավասու մարմիններին էր հանձնվել նախորդ տարվա դեկտեմբերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել