Քաղաքացին իջել է Հրազդան գետը և չի կարողացել վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները

Մարտի 11-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասում քաղաքացին իջել է Հրազդան գետը և ինքնուրույն չի կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները պարանային աշխատանքների միջոցով անվտանգ տարածք են դուրս բերել Վ․ Ս․-ին (ծնված 1988 թ․)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել