Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր հյուրընկալել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին:
Նախարարի հետ շրջել ենք համալսարանի որոշ մասնաշենքերում, ծանոթացել կենտրոնների ու լաբորատորիաների հնարվորություններին և իրականացվող ծրագրերին:
Հանդիպման ավարտին քննարկել ենք ՀԱՊՀ և ԲՏԱ նախարարության համագործակցության ուղղությունները»:



