Մարտի մեկը կարծում եմ, որ ներքաղաքական իրադարձություններում հակասությունների և նաև կազմակերպված բախումների արդյունքն է։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Այդ կազմակերպված բախումների շրջանակում կան դատապարտված մարդիկ, այնպիսի մարդիկ, որոնք որ ստույգ տեղեկություններ ունեն, այնպիսին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, որը գտնվել է այդ իրադարձությունների կիզակետում և, որքան, որ ես տեղյակ եմ, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ինչպես գիտեք ներքին գործերի ստորաբաժանումների հետ միասին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը իրականացրել են կարևոր օբյեկտների պահպանություն, որովհետև այսպիսի իրավիճակներում կարևոր օբյեկտներն անցնում են պաշտպանության»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։