Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հիմնադրման նախապատրաստական հանդիպում

Այսօր՝ փետրվարի 27-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հիմնադրման նախապատրաստական առցանց հանդիպումը։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ներքո ենթադրամաշնորհային համաձայնագրի հիման վրա։

Սկզբում քննարկմանը մասնակից բոլոր ՔՀԿ-ների կողմից հնչեցվեցին ներածական խոսքեր իրենց կազմակերպությունների գործունեության, նպատակների վերաբերյալ, ինչպես նաև վեր հանվեցին արցախահայերի հիմնական խնդիրները։

Հաջորդիվ, անդրադառնալով ծրագրին, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց ծրագրի նպատակները և գործողությունները, որոնց շուրջ ծավալվեց արդյունավետ քննարկում։

Կարևորելով համատեղ աշխատանքը ծրագրի շրջանակներում,  Կարեն Զադոյանը բարձրացրեց Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ոչ ֆորմալ ցանցի (այսուհետև՝ Ցանց) ստեղծման կարևորությունը և ապա ներկայացրեց անդամներին Ցանցի կանոնակարգի նախագիծը։ Մասնակիցները ծավալեցին քննարկում կանոնակարգի դրույթների շուրջ ևս։

Հանդիպման ամփոփիչ հատվածում քննարկվեց Ցանցի հիմնադրման օրվա սահմանումը, մասնավորապես որոշվեց Ցանցի հիմնադիր համաժողովը գումարել սույն թվականի մարտի 12-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել