BOGG միջազգային ֆինանսական խմբի խորհրդի նախագահը՝ Ամերիաբանկի հետ հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին

Ինչպես արդեն հայտնի է, Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ ԲիօՋիՋի միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ ԲիօՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահ պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։

Այցի շրջանակում Մել Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։ Մել Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել