Սա լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Կապան-Զանգելան հատվածում տեղի ունեցած միջադեպը՝ այն անվանելով «Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանք»։

«Փետրվարի 12-ին Հայաստանի զինված ուժերի հերթական ռազմական սադրանքի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության զինծառայող։ Սա լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։

Վերջին 4-5 ամիսների կայունության պայմաններում նման գործողություններն ակնհայտորեն հակասում են Հայաստանի հայտարարած խաղաղության ուղերձներին։ Այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ում ԵՄ առաքելության կողմից վերահսկվող տարածքում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ։

Ադրբեջանի դեմ նման սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել