Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
Ավելի վաղ ադրբեջանալան ԶԼՄ–ները հաղորդել էին, թե Հայաստանի տարածքից կրակոցի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկատվությամբ, ըստ ՊՆ–ի, փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: