«Քաղաքացիական իրավունքի պաշտպանները» խորապես մտահոգված են ”MASHR” մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար պարոն Մոհամեդ Մուցոլգովի և նրա գործընկերների անվտանգության հարցով: Ռուսաստանի կառավարությունը պետք է իրականացնի իր ստանձնած պարտավորությունը` պաշտպանելու իրավապաշտպաններին բռնությունից կամ ահաբեկումից: «Քաղաքացիական իրավունքի պաշտպանների» կողմից ռուսական իշխանություններին և լրագրողներին հղված նամակում ասվում է, որ կարևոր է նաև 1998 թվականի ՄԱԿ – ի մարդու իրավունքների պաշտպանների հռչակագրի պահանջներին համապատասխան ապահովել իրավապաշտպանների դեմ իրականացված ոտնձգությունների արագ և անաչառ հետաքննությունը, հայտնում է Գլոբալ Լիգըլ Փոսթը:
Պարոն Մուհամեդ Մուցոլգովը 2005-թ-ին հիմնադրած մարդու իրավունքների պաշտպանության առաջին ինգուշական կազմակերպության՝ ‘’MASHR’’-ի ղեկավարն է։
Կազմակերպությունը անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում մարդկանց անհետացման, արտադատարանական պատիժների և խոշտանգումների դեպքերում:
Կազմակերպության գործունեությունն աննկատ չի մնացել տեղական կառավարության համար:
2004 թ.-ից ի վեր, պարոն Մուցոլգովի դեմ 4 մահափորձ և 2 առևանգման փորձ է իրականացվել, իսկ կազմակերպության այլ անդամները տեղական իրավապահ մարմինների թիրախն են դարձել։
Նազրանի ոստիկանության կողմից մահվան և ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչել պրն․ Մուցոլգովի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Կազմակերպության և նրա անդամների նկատմամբ վերջերս տեղի ունեցած ճնշումները ներառում են անձամբ պրն․ Մուցոլգովին և նրա կազմակերպությանը վարկաբեկող հոդվածների հրապարակում Ինգուշեթիայի կառավարության կողմից վերահսկվող մամուլում։