ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Այս մասին հայտնում են ՀՀ երրրորդ նախագահի գրասենյակից․
«Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին»,- ասված է գրասենյակի գրառման մեջ: