Մաղթում եմ ձեզ արժանապատիվ խաղաղություն և դրան հասնելու հավաքական կամք։ Ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում․
«Տարին ողբերգական էր: Ցավոք, հետևություններ չարվեցին: Շարունակում ենք ողորմածություն աղերսել թշնամուց՝ այդ ստորացումն անվանելով խաղաղություն:
Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում։ Արժանապատիվ խաղաղություն և դրան հասնելու հավաքական կամք եմ մաղթում»,- ասված է Քոչարյանի ուղերձում: