Խեղդել է իրեն մտերիմ կնոջը․ հափշտակել է նրան պատկանող հեռախոսն ու 2.500.000 դրամ արժողութան մեքենան

Գ․ Գ․-ն  մեղադրվում է այն հանցավոր արարքների կատարման համար, որ 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել Գագիկ  Գասպարյանին։

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի դեկտեմբերի 19-ին։ Այն մակագրվել է դատավոր Արթուր Սարիբեկի Ադամյան

Iravaban.net-ը  փոխանցում է,  որ Գ․ Գ․-ն Գագիկ Գասպարյանի բնակության  տան դիմաց բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար դիտողության է արժանացել Գագիկ Գասպարյանի որդու՝ Կարեն Գագիկի Գասպարյանի կողմից, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Գ․ Գ․-ն իր մոտ պահվող, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկա հանդիսացող դանակով հարվածել է Կարեն Գասպարյանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակով մարմնական վնասվածք, ապա նույն առարկայով հարվածել է իրեն մոտեցող Գագիկ Գասպարյանի ձախ ազդրին՝ վերջինիս պատճառելով ձախ ազդրի ծակած կտրած վերք՝ մկանների վնասումով առողջության տևական քայքայումով միջին ծանրության մարմնական վնասվածք, որից հետո դիմել է փախուստի, իսկ դանակը նետել է Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի հարակից տարածքում։

Բացի այդ, Գ․ Գ․-ն 2023 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ավազակության եղանակով խոշոր չափերի հափշտակության կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով ապօրինի կյանքից զրկել է Ն․ Ն․-ին, ապա ավարտին հասցնելով ավազակությունը՝ հափշտակել է վերջինիս 300.000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 13 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսը և 2.500.000 ՀՀ դրամ արժողութան «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։

Գ․ Գ․-ն խեղդել է կնոջը, դրանից  հետո, կպչուն ժապավենի օգնությամբ կապել է Ն․ Ն․-ի ոտքերը, մեջքի հետևում՝ ձեռքերը, բերանը և վերջինին պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող և չշահագործվող քարի արտադրամասի տարածք, դին գցել է այնտեղ առկա ձորակը և վրան քարեր լցնելով՝ ծածկել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել