Սոմալին գլխավորում է «Ձախողված պետությունների»-2012 ինդեքսի (Failed States Index (FSI)) առաջին հորիզոնականը: Ուսումնասիրությունը պատկանում է The Fund for Peace-ին: FSI զեկույցում տեղ են գտել 178 երկրներ: Ինդեքսի կազման համար հաշվի են առնվել սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլ ցուցանիշներ:
Սոմալին սանդղակի առաջին տեղում է հայտնվել պայմանավորված այդ երկրում տիրող անօրինականություններով, անարդյունավետ կառավարությունով, ահաբեկչությունով, հանցագործությունների մեծ թվով:
«Ձախողված պետությունների» ինդեքսում Հայաստանը ավելի բարձր տեղում է, քան հարևան երկրները:
Հայաստանը զբաղեցրել է 102-րդ տեղը, Թուրքիան` 85-րդ, Վրաստանը` 51-րդ, իսկ Ադրբեջանը 68-րդ:
Ռուսաստանը զբաղեցրել է 83-րդ տեղը, Իրանը` 34-րդն է:
Ինդեքսում լավագույն հորիրզոնականներում հայտնվել են Ֆինլանդիան, Շվեդիան ու Դանիան: