31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 31-ամյա Մեխակ Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Մեխակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել