Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան կրկին փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: