Թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Դեպքը տեղի է ունեցել Կորյունի փողոցում, ավտոբուսը վարելիս, ինչն էլ դարձել է շղթայական վթարի պատճառ։
«50-ամյա վարորդի մոտ նախաինֆարկտային վիճակ է, վիճակը ծանր է։ Իսկ մեքենաների փոխհատուցումը ԱՊՊԱ-ի շրջանակներում է իրականացվելու։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսը մենք մեր ուժերով կվերանորոգենք»,-հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։