Հայաստանին և Ռուսաստանին կապում են պատմական, բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք և Հայաստանը դաշնակիցներ ենք։ Իհարկե, մեր դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան պայմանավորված է ամենաբարձր մակարդակով ինտենսիվ և վստահելի երկխոսությամբ,-ասաց Ռուսաստանի փոխվարչապետը։