Մուսալեռի դպրոցում երեխաների և ուսուցիչների մոտ անսովոր հազ է սկսվել․ պատճառը հայտնի է

Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները տարհանվել են, քանի որ նրանցից շատերը և ուսուցիչները սկսել են անսովոր հազալ։ Iravaban.net-ի հետ զրույցում Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը հայտնեց, որ պատճառն արդեն պարզել են։

«Մի երեխա գազի բալոն է գտել, «պերցովկա» են ասում։ Ասում է՝ Երևանի փողոցներից է գտել, բերել է դպրոցի միջանցքում բաց է թողել այն, երեխաների մոտ հազ էր սկսվել։ Փառք Աստծո, որ պատճառը իմացանք»,-նշեց Սվարյանը։

Դպրոցի տնօրենը հայտնեց նաև, որ երեխաների և ուսուցիչների հետ ամեն ինչ նորմալ է։ Բուժկենտրոն տեղափոխված 3 աշակերտները արդեն դուրս են գրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել