Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել