Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի կին այսօր ասում ա մենք՝ մարդասերներս․․․ ըըը
էս արհեստական բաժանումը որտեղի՞ց։ Շուն չսիրել դեռ չի նշանակում մարդ սիրել, կամ շուն սիրել դեռ չի նշանակում մարդ չսիրել, կամ մարդ սիրել դեռ չի նշանակում, որ պետք է շուն չսիրել։ Կամ շներին պաշտպանել դեռ չի նշանակում մարդ չսիրել․․
Առհասարակ էս ի՞նչ ապուշ ընտրություն են առաջ բերում հիմնականում շուն չսիրող մարդիկ։
Այստեղ ընտրություն չկա ու չի կարող լինել, մարդն իր տեղում է, շունն իր տեղում է, ու առհասարակ մարդը պետք է մարդասեր լինի ու ունենա մարդասիրական վերաբերմունք՝ այդ թվում և շների նկատմամբ։ Այո, շների նկատմամբ սերն էլ է կոչվում «մարդասիրական»՝ հումանիստական։
Ու շների խնդիրները լուծելն էլ պետք է բխի մարդասիրական վերաբերմունքից ու կիրառվեն ՄԻԱՅՆ մարդասիրական մեթոդներ։
Սպանդը ոչ թե ոչ շնասիրական մեթոդ է, այլ ՈՉ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ մեթոդ է։
Մարդն աշխարհում մարդասիրական մոտեցմամբ պետք է վերաբերվի ամեն ինչին, ոչ թե ծառասիրական, անտառասիրական, բնությունասիրական, շնասիրական, այլ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ, ու դրա մեջ մտնում է ամեն ինչ։
Մարդասիրությունը դա ոչ թե մարդուն սիրելն է, այլ երբ մարդն է սիրում․․․
P.S. իսկ էն, որ շուն չսիրելը դեռ մարդ սիրելու նշան չի, ձեզ վառ օրինակ սերիական մարդասպանները, որոնք հիմնականում սկսում են շներից, հետո անցնում մարդկանց։ Եվս մի անգամ պիտի ասեմ, շներին ատող մարդը ՉԻ ԿԱՐՈՂ մարդ սիրել»,-նշել է նա։