«Պատմական օր է»․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և այդ երկրների ժողովուրդներին Եվրոպական խորհրդի կայացված ուղենշային որոշումների համար։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները», – հավելել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Եվրամիության երկրները որոշել են Վրաստանին ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել և Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։

Հրապարակմանը կից ՀՀ ԱԳ նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել վերոնշյալ պետությունների իր գործընկերների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել