ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետերում ապօրինի ջրառ է իրականացվել, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող ավտոլվացման կետերում։
«Պարզվել է, որ ավտոլվացման 2 կետում ապօրինի խորքային հորերից առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության իրականացվել է ջրառ, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետ»,–նշված է հաղորդագրության մեջ։