Երկու սպայի դանակահարության և Դավիթ Սայադյանի սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է

Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում երկու անձի դանակահարության և Դ․ Սայադյանի սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քանի որ հանրային հետաքրքրություն կա, տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում դեկտեմբերի 10-ին մի խումբ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի ընթացքում կատարված դանակահարությունների և դրա հետևանքով 26-ամյա Դ․ Սայադյանի սպանության և 27-ամյա մեկ երիտասարդի միջին ծանրության վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով դատարանը բավարարել է նշված հանցավոր գործողությունն առերևույթ կատարած 29-ամյա Գ․Հ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և անձը կալանավորվել է։

Հիշեցնեմ, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ով (սպանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։

Տեղեկացնեմ նաև, որ ձերբակալվել է նաև վերջինիս՝ նույն միջադեպին մասնակից եղբայրը։

Քրեական վարույթով նախաքննությունն ակտիվորեն շարունակվում է։

Լուսանկարում՝ Դավիթ Սայադյան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել